կարևոր
961 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-06 09:19

Մայիսի 6-ը պատմության մեջ

Մայիսի 6-ը պատմության մեջ

Մայիսի 6, տարվա 126-րդ (նահանջ տարիներին՝ 127-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 239 օր։

1840 թ. – թողարկվեց առաջին փոստային նամականիշը՝ «Սև պեննի»։

1912 թ. – մահացել է Եփրեմ Խանը, հայ ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ (ծն. 1868 թ.)։

1959 թ. – մահացել է Վաղարշ Վաղարշյանը, հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ (Առաջին սիրո երգը, ծն. 1894 թ.)։

1961 թ. – ծնվել է Ջորջ Քլունին, ամերիկացի ճանաչված դերասան։

1994 թ. – բացվեց Միացյալ Թագավորությունը Ֆրանսիային միացնող հատուկ եվրաթունելը։

2001 թ. – պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը այցելեց մզկիթ։

2012 թ. – Հայաստանում տեղի ունեցան 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները։