կարևոր
1345 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-06 09:09

ՃՏՊ` Զովունի-Մրգաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ` Զովունի-Մրգաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ

Մայիսի 5-ին, ժամը 19:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդ՝ Գևորգ Ս., ծնված 1991 թ.) և «Opel» մակնիշի (վարորդ՝ Ոսկան Գ., ծնված 1981 թ.) ավտոմեքենաները: Վարորդները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի ուղևոր Սերգեյ Ս.-ն՝ (ծնված 2004 թ.) «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: