23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Վախճանվել է ամերիկահայ հայտնի բժիշկ, բարերար, ազգային-հասարակական գործիչ, գրող-հրապարակախոս Նուբար Ջանոյանը։ Այս մասին տեղեկացրել է նրա տիկինը, բանաստեղծուհի, բժշկուհի Սոնա Վանը։
«Մայիս 5: Սա քո թվարկությունից հետո առաջին օրն է։ Վախենում եմ աչքերս բաց անել առավոտի մեջ, որտեղ դու բացակա ես։ Փաստը մնում է փաստ. գոյամարտն ավարտված է։ Ես ինձ զգում եմ ինչպես պատերազմում տանուլ տված Գեներալ։ Պարզվում է՝ միայն սերը բավարար չէ։
Ների'ր ինձ... », գրել է Սոնա Վանը։