կարևոր
1744 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-06 02:13

ԱՄԷ-ում բռնկված հրդեհը հաջողվել է մարել գրեթե 90 տոկոսով. տուժել է յոթ մարդ

Խոշոր հրդեհ ԱՄԷ-ում։ Շարժայում, Abbco tower շենքում, բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են մի քանի մարտական ​​հաշվարկներ: Փրկարարներն օգտագործում են նաև անօդաչու թռչող սարքեր։ Ինչպես հաղորդում է Emirate Al-Yaum էլեկտրոնային հրատարակությունը հրշեջներին հաջողվել է մարել կրակը գրեթե 90 տոկոսով:

Նշվում է , որ բնակիչները տարհանվել են , մինչ կրակի տարածվելը։ Շենքում բնակվել է 250 ընտանիք: 

Ըստ նախնական տեղեկությունների ՝ տուժել է յոթ մարդ․ նրանք ծխահարվել են։