Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում նա նշում է, որ առաջին տեսանյութից հետո ստացել է բազմաթիվ հարցեր և փորձում է ամփոփ պատասխանել հիմնականներին։
Այս տեսանյութում ևս Մինասյանը շեշտել է, որ Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի իմացությամբ հանդիպել է իր հետ ու առաջարկել է գործարք։
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանն անդրադարձել է նաև իր գործունեությանն ու ներկայացրել պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքը։