23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Մասիսի բժշկական կենտրոնից հայտնում են արտակարգ դեպքի մասին՝ արտակարգ պայմաններում:
«Ճանաչեք մեր բժիշկներին...
05.05.2020 լուսադեմին, Մասիսի Բժշկական Կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն, տեղ հասնելուն պես հասկացան, որ կանչը սովորական չէ, այլ` արտակարգ:
Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը:
Շտապօգնության բժիշկ Աշոտ Առաքելյանը, բուժքույր Յաննա Գաբրիելյանն առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը:
Ծնվել է աղջիկ, բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել է ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում:
Հիվանդանոցում թե՛ մոր, թե՛ պտղի վիճակը գնահատվել է բավարար…»,- նշված է գրառման մեջ։