12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Այսօր՝ մայիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա Տիգրան Սեդրակյանը իր վարած Lada Priora ավտոմեքենայով Երիտասարդական փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ, 79-ամյա Լարիսա Եփրիկյանին:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը Տ. Քոթանջյանի և ոստիկանության Աբովյանի բաժնի հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն՝ պարզելու նրա սթափության աստիճանը: