կարևոր
1617 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-05 23:17

Ստուգվել է կայազորներում զորքերի ծառայության կազմակերպումը

Ստուգվել է կայազորներում զորքերի ծառայության կազմակերպումը

Զորամասերում ներքին ու պահակային վերակարգերի ծառայության, մարտական հերթափոխի նախապատրաստման, անձնակազմի սննդի կազմակերպման, տարածքների և ճաշարանների սանիտարական ու հակահամաճարակային վիճակը ստուգելու նպատակով ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները շրջայցեր են իրականացրել Սևանի, Արմավիրի և Երևանի կայազորներում:

 

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, զորքերի ծառայության վիճակը կայազորներում գնահատվել է բավարար, տրվել են առկա բացթողումները շտկելու համապատասխան ցուցումներ: