27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ֆրանսիան Apple-ին մեղադրել է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված ջանքերն խոչընդոտելու համար, այն հրաժարվել է օգնել` iPhone-ին համատեղելի դարձնել նախատեսված հավելվածին՝ «Stopcovid»-ի կոնտակտներին հետեւելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Հավելվածը կօգտագործեն Bluetooth-ի գործառույթով, որը հեռախոսներին թույլ է տալիս միանալ մոտակայքում գտնվող սարքերին` օգնելու որոշելու, թե երբ են օգտատերերը շփվում մարդկանց հետ, ովքեր կարող են վարակված լինել:
Apple-ի արտադրության iPhone-ը սովորաբար արգելափակում է մուտքը Bluetooth, եթե օգտատերը չի գործարկում հավելվածը: Ֆրանսիացի պաշտոնյաները ցանկանում են, որ Apple-ը փոխի կարգավորումները, որպեսզի իրենց հավելվածը կարողանա միանալ Bluetooth-ին: Apple-ը հրաժարվել է:
«Apple-ը կարող էր օգնել մեզ հավելվածն ավելի լավը դարձնելու iPhone-ի սարքերում: Բայց նրանք չեն ցանկանում դա անել։ Ես ցավում եմ` հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք մի շրջանում, երբ բոլորը մոբիլիզացվում են համավարակի դեմ պայքարի համար»,- ասել է Ֆրանսիայի թվային տեխնոլոգիաների նախարար Սեդրիկ Օ-ն:
Apple-ի ներկայացուցիչը Ֆրանսիայում հրաժարվել է մեկնաբանություններից:
Ֆրանսիան, մի շարք այլ երկրների հետ միասին, ցանկանում է պահել կոնտակտային տվյալները կենտրոնական տվյալների բազայում` պնդելով, որ դա կհեշտացնի իշխանությունների գործը կորոնավիրուսով վարակման դեպքերին հետեւելու հարցում:
Apple-ը եւ Google-ը, որոնք պատասխանատու են գրեթե բոլոր սմարթֆոնների գործառնական համակարգերի համար, ցանկանում են, որպեսզի տվյալները պահվեն հենց սարքերի մեջ` կառավարության վերահսկումից դուրս` հայտարարելով, որ դա ավելի լավ կպաշտպանի օգտագործողների գաղտնիությունը: