Անգլիական Պրեմիեր լիգայում մինչ մրցաշարի վերսկսվելը քննարկվում է խաղակեսերի տևողությունը կրճատելու տարբերակը:
Այս մասին գրում է BBC-ն: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Գորդոն Թեյլորը փաստել է, որ այժմ քննարկվում են մի շարք հարցեր, ինչպես օրինակ` ավելի շատ փոփոխություններ կատարելու հնարավորությունը, խաղակեսերի տևողության կրճատումը և չեզոք դաշտերում խաղալու տարբերակը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները կողմ են մրցաշրջանը վերսկսելուն: Այժմ Պրեմիեր լիգայի կազմակերպիչներն աշխատանքներ են տանում կառավարությունից թույլտվություն ստանալու ուղղությամբ: Անգլիայում մարզումային գործընթացն էլ կարող է սկսվել մայիսի 18-ից:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Սակայն կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: