16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, նշելով, որ իրենց բոլոր քննադատությունները յուրահատուկ օգնություններ են կառավարող թիմի համար, բայց բնականաբար դրա ընկալումն էլ չկա:
«Մեզ շատ են ասում օգնեք իշխանություններին, որ երկիրը առաջ գնա: Մեկ տարուց ավել հերթով նախագծեր ենք բերում` աչքի առաջ ունենալով առկա և ապագայում ծագելիք խնդիրները: Իշխանությունները մերժում են այդ մեկնած ձեռքը, որից հետո արժանանում են մեր քննադատությանը: Այն նույն մարդիկ, որ ասում էին օգնեք հիմա էլ հարցնում են, թե ինչո՞ւ եք քննադատում ու խանգարում: Օգնեք մի խանգարեք ու այդտեղ հասկանում ես, որ ինչքան էլ օգնենք միևնույն է, եթե կամք չկա ռեֆորմ անելու այդ ռեֆորմը չի լինելու: Մեր բոլոր քննադատությունները յուրահատուկ օգնություններ են կառավարող թիմի համար, բայց բնականաբար դրա ընկալումն էլ չկա:
Այսօր բոլորը հիշել էին, թե ինչպես իշխանությունները տապալեցին մեր նախագիծը ԱԱԾ և Ոստիկանության բարձրաստիճան պաշտոններում համակարգից դուրս նշանակումների մասին:
Ստացվում է, որ համակարգային բարեփոխումների չեն գնում, բայց ըստ իրենց նեղ հետաքրքրությունների գտնում են օրենքը շրջանցելու ճանապարներ»,- գրել է Մարուքյանը։