24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինտեգրացիոն կառույցներում համագործացությունը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքի ընթացքը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բելառուսի նախագահի աշխատակազմը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լուկաշենկոն ՌԴ նախագահին տեղեկացրել է տոնական շքերթի նախապատրաստական աշխատանքը և Բելառուսում տիրող ընդհանուր իրավիճակի մասին:
Մայիսի 3-ին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը զխորը գաղափարական և զգացմունքային նշանակություն ունի Բելառուսի համար, ուստի այն չի կարող չեղարկվել, չնայած որ համաճարակային իրավիճակ է: Նախագահը այլ պետությունների ղեկավարներին հրավիրել է Մինսկ մասնակցելու շքերթին: