կարևոր
1608 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-05 19:56

Փախցրած մեքենան ոստիկանները նույն օրը հայտնաբերեցին

Փախցրած մեքենան ոստիկանները նույն օրը հայտնաբերեցին

Մայիսի 3-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց, որ Նարեկ թաղամասից փախցրել են բնակիչներից մեկի «ԲՄՎ» մակնիշի մեքենան։

Ոստիկանության Աշտարակի և Վայքի բաժինների ծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ նույն օրը հանցագործությունը բացահայտվեց։

Մեքենան հայտնաբերվեց Վայք քաղաքի Ջերմուկի փողոցում։

Վարորդը և ուղևորը, մեքենան փախցնելու կասկածանքով, բերման ենթարկվեցին ոստիկանության Վայքի բաժին։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։