կարևոր
1444 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-05 19:47

COVID-19-ի տարածվածության համաշխարհային վիճակագրական թվերը շարունակ աճում են. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Աշխարհում, ընդհանուր առմամբ, 100 հետազոտական խումբ աշխատում է կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ: Ոմանք արդեն հայտարարել են գրանցած որոշակի առաջընթացի մասին: Ավելի վաղ, Նիդերլանդներում, օրերս էլ Իսրայելում գիտնականները հայտարարել են, որ գտել են հակամարմիններ, որոնք կարող են հակազդել վարակի վրա, մարդու օրգանիզմում ակտիվորեն չեզոքացնել կորոնավիրուսը եւ կարող են օգտագործվել պատվաստանյութի ստեղծման համար:

Իհարկե, այս աշխատանքի արդյունքը դեռ պետք է ուսումնասիրվի, արտոնագիր տրվի, իսկ պատվաստանյութի ստեղծումն էլ բավական ժամանակ կխլի` դա առավել վերաբերում է փորձարկումների ժամանակահատվածին:

Մինչ այդ ամենն էլ COVID-19-ի տարածվածության համաշխարհային վիճակագրական թվերն են շարունակ աճում: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների պաշտոնապես հայտարարված թվերի հանրագումարը՝ օրեցօր մոտենում է 4 միլիոնի: Այն արդեն իսկ հասել է 3 միլիոն 700 հազարին, մահացել է 253 հազար մարդ, իսկ 1 միլիոն 200 հազարը` բուժվել:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։