կարևոր
1225 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-05 19:17

Ռոբերտ Արզումանյանն այլևս «Փյունիկում» չէ

Ռոբերտ Արզումանյանն այլևս «Փյունիկում» չէ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն, ով  «Փյունիկի»-ի մարզաչական շտաբում էր աշխատում, հեռացել է ակումբից:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ռոբերտ Արզումանյանը «Փյունիկ» էր վերադարձել 2018 թվականին և ընդգրկված էր «Փյունիկի» գլխավոր թիմի մարզչական շտաբում։

Հեռանալու վերաբերյալ այլ մանրամասներ թիմը չի հայտնում:

Ռոբերտ Արզումանյանը նորանկախ Հայաստանի պատմության լավագույն պաշտպաններից մեկն է: Նա «Փյունիկի» սան է, խաղացել է ակումբի տարբեր տարիքային թիմերում: 2003թ.-ի մայիսի 13-ին՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Դինամո-2000»-ի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել «Փյունիկի» գլխավոր թիմում: Հենց «Փյունիկում» խաղալու տարիներին 2005թ.-ին՝ 19 տարեկանում իր նորամուտն է նշել նաև Հայաստանի ազգային հավաքականում: Նույն տարում «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի կողմից ճանաչվել է Հայաստանի առաջնության լավագույն պաշտպան: Արզումանյանն իր առաջին գոլը «Փյունիկի» կազմում խփել է 2006թ.-ի օգոստոսի 5-ին՝ Հայաստանի առաջնությունում գրավելով «Գանձասարի» դարպասը: Նա 2 անգամ անընդմեջ (2006, 2007թթ.) ճանաչվել է Հայաստանի տարվա երկրորդ լավագույն ֆուտբոլիստ: «Փյունիկի» կազմում Ռոբերտ Արզումանյանը 5 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, 1 անգամ գավաթակիր և 3 անգամ սուպերգավաթակիր: