24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի երկու անդամները` Հենրիխ Մխիթարյանը և Ալեքսանդր Կարապետյանը քննարկել են Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ:
«Մխիթարյանի հետ մոտ երկու շաբաթ եմ խոսել և քննարկել նրա հնարավոր տեղափոխությունը «Զենիթ», բայց նա ասաց, որ այդ մասին միայն ԶԼՄ-ներում է կարդացել: Ես էլ առաջարկեցի նրան տեղափոխվել «Սոչի», բայց նա ասաց, որ մեր ակումբն ուժեղ կազմ ունի»,- Կարապետյանի խոսքերը փոխանցում է SportBox կայքը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Ռոմա»-ի մարզական տնօրեն Ջանլուկա Պետրաչիի բանակցություններն անգլիական ակումբի հետ դրական արդյունք են տվել: Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, և վերսկսկվելու հստակ ժամկետներ չկան, բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը` անկախ նրանից, թե երբ այն կավարտվի:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Հայ ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: