28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով 23 երկրներում մահացել է լրատվամիջոցների 55 աշխատակից, որոնցից երեքը՝ Ռուսաստանում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ Ժուռնալիստների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովին:
Նշվում է, որ Ռուսաստանում եւս 100 լրագրող վարակված է COVID-19-ով, որոնցից 45-ը դաշնային լրատվամիջոցների լրագրողներ են եւ տարածաշրջաններում նրանց թղթակցական կետերի աշխատակիցներ, եւս 60-ը տարածաշրջանային լրատվամիջոցների լրագրողներ են:
Սոլովյովի խոսքով՝ մեծամասնության մոտ հիվանդությունն առանց ախտանիշների է ընթանում:
Ներկայումս ավելի քան 500 ռուսաստանցի լրագրողներ տնային կարանտինի մեջ են: