28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Իսրայելի գիտնականներին հաջողվել է բացահայտել հակամարմիններ, որոնք օրգանիզմում ակտիվորեն չեզոքացնում են կորոնավիրուսը և կարող են օգտագործվել պատվաստանյութի ստեղծման մեջ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթն այցելել է Կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի գաղտնի լաբորատորիա, որտեղ նրան ներկայացրել են, թե ինչպես են աշխատում հակամարմինները, որոնք բացասական ազդեցություն ունեն կորոնավիրուսի վրա: Ներկայում իրականացվում է արտոնագրի գրանցում, որից հետո կսկսվի կոմերցիոն արտադրությունը: Ամեն դեպքում, պատվաստանյութի արտադրության կոնկերտ ժամկետներ չեն նշվել:
Ավելի վաղ Հոլանդիայում գիտնականները նույնպես հայտարարել էին, որ գտել են հակամարմիններ, որոնք կարող են հակազդել վարակի վրա: Աշխարհում ընդհանուր առմամբ 100 հետազոտական խումբ աշխատում է կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ: