կարևոր
1590 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-05 14:45

Նոր Զելանդիան դեռ երկար ժամանակ չի բացի սահմանները օտարերկրացիների համար

Նոր Զելանդիան դեռ երկար ժամանակ չի բացի սահմանները օտարերկրացիների համար

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ, կորոնավիրուսով պայմանավորված, դեռ երկար ժամանակ չի պատրաստվում բացել սահմանները օտարերկրացիների համար: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆակս»-ը:

Արդերնը հայտարարել է, որ Ավստրալիայի հետ քննարկել են երկու երկրների քաղաքացիների տեղաշարժի հնարավորությունը: Ջասինդա Արդերնը տեղեկացրել է, որ այլ երկրների քաղաքացիները դեռ հնարավորություն չեն ունենա մուտք գործելու Նոր Զելանդիա:

Նոր Զելանդիան և Ավստրալիան շատ արագ փակել են սահմանները օտարերկրացիների համար, երբ աշխարհում տեղի ունեցավ կորոնավիրուսի բռնկում: Երկու երկրներն էլ ներկայում հայտնում են վարակի տարածման դեմ պայքարում իրենց հաջողության մասին:

Նոր Զելանդիան երկրորդ օրն անընդմեջ հայտնում է նոր դեպքերի բացակայության մասին: Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակվածության 1 137 դեպք, 20 մարդ մահացել է: Ավստրալիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է ավելի քան 6 հազար 800, մահացել է 96 մարդ: Վերջին օրերին այնտեղ գրանցվում է 10-19 նոր դեպք: