կարևոր
2029 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-05 14:25

Իրանում վերջին մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 1.323-ով

Իրանում վերջին մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 1.323-ով

Իրանում կորոնավիրուսի մայիսի 5-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1323-ով՝ դառնալով 99 հազար 970: Մահացածների թիվն ավելացել է 63-ով: Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 6 հազար 340 մարդ: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 685 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1,078-ով: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 80 հազար 475 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 519 543 անձ: