կարևոր
2264 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-05 14:05

Ինքնասպանություն գործած տղամարդը ՌԴ ԶՈՒ նախկին սպա էր, այստեղ զինվորական թոշակ էր ստանում, ֆինանսական ոչ մի խնդիր չուներ

Ինքնասպանություն գործած տղամարդը ՌԴ ԶՈՒ նախկին սպա էր, այստեղ զինվորական թոշակ էր ստանում, ֆինանսական ոչ մի խնդիր չուներ

Տեսել եմ շենքի բակում ընկած էին, սավանով արդեն փակել էին: Նորմալ ընտանիք են եղել, բակում իրենց անունը չի լսվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է առավոտյան երեխաների հետ ինքնասպանություն գործած տղամարդու հարևան Սպարտակ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հարավարևմտյան թաղամասի 91 շենքի 9-րդ հարկից մոտ 40-ամյա տղամարդը նախ մի երեխային է գցել, ապա ինքն է մյուսին գրկած ցած նետվել պատուհանից:

Մինչև իրավապահները կգտնեն իրական պատճառը, հարևանները դրա մասին չեն էլ կարող ենթադրել, իրենց խոսքով՝ պատճառները բացակայում են:

«Ոչ մի սոցիալական խնդիր չեն ունեցել, ոչ մի հոգեկան խնդիր: Չգիտեմ ինչի էսպես եղավ, գումարային խնդիր էլ չի ունեցել, անգամ եթե ունենար, սա անելո՞ւ բան էր»,- ասաց հարևաններից մեկը:

Ինքնասպանություն գործած տղամարդուն ճանաչողների խոսքով՝ նա ալկոհոլի հանդեպ թոլություն չի ունեցել, ոչ էլ հակում է ունեցել թմրանյութերի հանդեպ, ոչ մի աղանդի էլ չի հարում: Ռուսաստանի Դաշնությունում երկար տարիներ սահմանապահ զորքերի սպա է եղել, ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է հայրենիք, ստանում էր զինվորական թոշակ, սոցիալական վիճակը կայուն էր:

«Եթե գումարային խնդիր էլ ունենար, մեկիս կմոտենար, կասեր, պարտքով կուզեր: Բայց չենք նկատել, որ ունենա, երբ էլ խանութից եկել է, լիքը տոպրակներով է եղել, երեխաների հագ ու կապը տեղն է եղել, չի ունեցել խնդիր: Երեխաներից մեծը՝ Լեոն, դպրոցական էր, 7 տարեկան, մյուսը՝ Մանանը՝ 5 տարեկան, ինչքան գիտեմ, հրաշք երեխաներ էին»,-ասաց հարևանը:

Վերջին անգամ հարևանները երեկ բակում խաղալուց են տեսել, ուրախ էին, ոչ մի արտասովոր բան չեն նկատել: Մահացած տղամարդու եղբայրը, որը չցանկացավ տեսախցիկների առջև խոսել, ասաց, որ եղբայրը ամուսնալուծված էր, բայց պարբերաբար միասին էին ապրում: Որոշ հարևաններ էլ պնդում են, որ կինը տանն էր, դեպքի ժամանակ քնած է եղել: