24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ֆուտբոլի եվրոպական ասոցացիայի` ՈՒԵՖԱ-ի, նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծիք է հայտնել, որ մեծ ֆուտբոլի վերադարձը մոտ է:
Չեֆերինը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի պանդեմիան շուտով կհաղթահարվի: «Հին ու բարի ֆուտբոլը շատ շուտով կվերադառնա: Այն որոշ ժամանակ փոխված կլինի, սակայն կարճ ժամանակ անց նույնը կդառնա: Մենք պետք է հետևենք կառավարությունների որոշումներին»,-ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահը:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված են եվրոպական առաջնությունները` բացառությամբ Բելառուսի առաջնության: