կարևոր
1586 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-05 23:02

Բասկետբոլիստ Թոնի Պարկերը հաստատում է, որ կդառնա «Լիոն» ֆուտբոլային ակումբի նախագահ

Բասկետբոլիստ Թոնի Պարկերը հաստատում է, որ կդառնա «Լիոն» ֆուտբոլային ակումբի նախագահ

NBA նախկին աստղ և քառակի չեմպիոն Թոնի Պարկերը հաստատում է լուրերն այն մասին, որ ինքը կդառնա ֆրանսիական «Լիոն» ֆուտբոլային ակումբի նախագահ: Այս մասին գրում է The Undefeated-ը:

Պարկերը հավելել է, որ իր համար մեծ պատիվ է նման ակումբը ղեկավարելը:

«Լիոն»-ի ներկայիս նախագահ Ժան Միշել-Օլանը զբաղեցրած պաշտոնից կարող է հեռանալ 2023 թվականին:

Ակումբը ստեղծվել է 1899 թվականին: Այն բազմաթիվ անգամ մասնակցել է Չեմպիոնների լիգային, իսկ 2009-2010 մրցաշրջանում հասել է կիսաեզրափակիչ փուլ։

Թոնի Պարկերը NBA-ի քառակի չեմպիոն է, նա 6 անգամ մասնակցել է «Բոլոր աստղերի» խաղին, Ֆրանսիայի հավաքականի կազմում 2013 թվականին հաղթել է Եվրոպայի առաջնությունում: