կարևոր
1473 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-05 12:35

Վրաստանում մայիսի 5-ից հանվում են որոշ սահմանափակումներ

Վրաստանում մայիսի 5-ից հանվում են որոշ սահմանափակումներ

Մայիսի 5-ից ուժի մեջ է մտնում Վրաստանի կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումների 2-րդ փուլը, ինչը ենթադրում է որոշակի սահմանափակումների դադարեցում: Այս մասին գրում է Aliq.ge կայքը:

Բաթումի և Քութայիսի քաղաքներում տեղաշարժի հետ կապված սահմանափակումները դադարում են գործել: Համապատասխան որոշման մասին նախօրեին արդեն հայտարարել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, այս փուլում սահմանափակումները կգործեն Թբիլիսիում և Ռուսթավիում, չնայած, հնարավոր է մյուս շաբաթվանից այստեղ էլ որոշում կայացվի հանել դրանք:

Վարչապետը հույս է հայտնել նաև, որ մինչև շաբաթվա վերջ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, հնարավոր կլինի դրական որոշում ընդունել նաև Թբիլիսիի և Ռուսթավիի վերաբերյալ:

Մայիսի 5-ից երկրում թույլատրվում են ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների աշխատանքը: Վարչապետը կարևորել էր հիշյալ որոշումն ինչպես լոգիստիկ բիզնեսի, այնպես էլ ավտոմեքենաների տեղափոխման առումով:

Վերականգնվում է նաև շինարարության ոլորտում աշխատող բոլոր ընկերությունների աշխատանքը: Այսօրվանից ոլորտի բոլոր, այդ թվում շինարարական պարագաների արտադրության մեջ ներգրավված ընկերությունները իրավունք ունեն վերսկսել գործունեությունը:

Սրա հետ մեկտեղ, կառավարությունը շարունակում է կոչ անել քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորություն, կրել բժշկական դիմակ և ձեռնոցներ, ինչպես նաև պահպանել արտակարգ դրության պայմանները:

Վրաստանում արտակարգ դրությունը և պարետային ժամը կդադարեն գործել մայիսի 22-ին: