կարևոր
1929 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-05 12:18

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 102-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 102-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 102-ով՝ ընդհանուրը դառնալով 155 հազար 370: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Ռուսաստանում ապաքինվածների թիվն ավելացել է 1 770-ով: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսը հաղթահարել է 19 հազար 865 մարդ:

Մահացու դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 95-ով՝ ընդհանուրը կազմելով 1451: