01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ուսուցիչների համար գործարկել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելվածը, ինչն ավելի կհեշտացնի նրանց աշխատանքը։
Շուրջօրյա հասանելի հավելվածի միջոցով ուսուցիչները կարող են նշումներ անել աշակերտների հաճախումների մասին, լրացնել դասացուցակով նախատեսված օրվա թեման և աշակերտներին տրված հանձնարարությունները, գնահատել աշակերտներին և դրանք անցկացնել մատյան։
Հավելվածը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով:
Նշենք, որ այս պահին հավելվածը հասանելի է միայն Android օգտագործողներին․ շուտով կգործարկվի նաև IOS համակարգի համար նախատեսված համապատասխան հավելվածը։
Հավելենք, որ առաջիկայում պատրաստ կլինի նաև ծնողների համար նախատեսված էլեկտրոնային օրագրի հավելվածը։