կարևոր
1962 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-05 10:46

Ավստրալիան կհատկացնի ավելի քան 450 միլիոն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Ավստրալիան կհատկացնի ավելի քան 450 միլիոն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի համար

 Ավստրալիան կհատկացնի ավելի քան 450 միլիոն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստանյութի ստեղծման համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով՝ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հայտարարությանը:

«Այսօր Ավստրալիան հատկացնում է 352 միլիոն ավստրալական դոլար (227 միլիոն ԱՄՆ դոլար) կորոնավիրուսի դեմ պայքարի միջազգային ջանքերին աջակցելու, պատվաստանյութ գտնելու համար: Մենք հատկացնում են 15 միլիոն ավստրալական դոլար (9.7 միլիոն ԱՄՆ դոլար) պատվաստանյութի մշակման, նորարարության, ախտորոշման համար»,-նշել է նա:

Դրանից բացի՝ վարչապետն ընդգծել է, որ Ավստրալիան կհատկացնի ևս 337 միլիոն ավստրալական դոլար (217 միլիոն ԱՄՆ դոլար) կորոնավիրուսի հետ կապված գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար, որոնք ուղղված են պատվաստանյութերին, ախտորոշմանը, թերապիային, շնչառական վարակներին: