17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Մայիսի 4-ին՝ ժամը 19:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Միքայելյան փողոցի թիվ 80 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:12-ին: Ավտոտնակում ամբողջությամբ այրվել են «Dodge» մակնիշի ավտոմեքենա, կենցաղային իրեր եւ ավտոպահեստամասեր՝ մասամբ, եւ ջերմահարվել տանիքի երկաթյա կառուցատարրերը (մոտ 15 քմ):
Հրդեհի հետեւանքով ջերմահարվել է նաեւ մոտակայքում կայանած «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը: