կարևոր
2139 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-05 17:15

Nike-ն ավելի քան 30 000 զույգ կոշիկ կբաժանի կորոնավիրուսի դեմ պայքարող ամերիկացի և եվրոպացի բուժաշխատողներին

Nike-ն ավելի քան 30 000 զույգ կոշիկ կբաժանի կորոնավիրուսի դեմ պայքարող ամերիկացի և եվրոպացի բուժաշխատողներին

Սպորտային հագուստի, կոշիկների և պարագաների արտադրությամբ զբաղվող Nike ընկերությունն ավելի քան 30 հազար զույգ կոշիկ կբաժանի ԱՄՆ-ի և Եվրոպայի բուժաշխատողներին, որոնք ներգրավված են կորոնավիրուսով հիվանդների բուժման գործում: Այս մասին գրում է CNN-ը։

Կայքում հրապարակված հաղորդագրությունում ընկերությունը հայտնել է, որ այդպիսով որոշել է շնորհակալություն հայտնել բոլոր բուժաշխատողներին։

Air Zoom Pulse-ը, որը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերին, «ընկերության առաջին կոշիկն է, որը նախատեսված է բժշկների՝ մերօրյա հերոսների համար»,- ասված Է Nike-ի հայտարարությունում:

Նշվում է, որ Nike-ն ավելի քան 30 հազար զույգ կոշիկ կնվիրավբերի «Չիկագոյի, Լոս Անջելեսի, Մեմֆիսի, Նյու Յորքի առողջապահական համակարգին և հիվանդանոցներին, ինչպես նաև վետերանների առողջության վարչությանը»։

«Եվս 2,5 հազար զույգ նվիրաբերվել են Եվրոպայի հիվանդանոցներին, այդ թվում՝ Բարսելոնայում, Բեռլինում, Լոնդոնում, Միլանում, Փարիզում և Բելգիայում աշխատող բուժաշխատողներին», - նշվում է հաղորդագրությունում: