Apple ընկերությունը ներկայացրել է նոր 13 դյույմանոց MacBook Pro-ն: Այս մասին հայտնում է CNBC-ն: Մոդելը երկու անգամ ավելի մեծ հիշողություն ունի նախորդ տարբերակի համեմատ` 256 ԳԲ, իսկ արժեքը նույնն է` 1299 դոլար: Այն նաեւ բոլորովին նոր ստեղնաշար ունի, որն արդեն ավելացվել է 16 դյույմանոց MacBook Pro-ի եւ նոր MacBook Air-ի մեջ:
Նոր 13 դյույմանոց MacBook Pro-ի թողարկմամբ Apple-ը հրաժարվել է հին թիթեռ ստեղնաշարով MacBook-երի վաճառքից, որոնք խնդիրներ ունեին: MacBook-ի բոլոր ստեղնաշարերն այժմ պետք է լավ աշխատեն: