20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ապրիլի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ Բաբաջանյան և Րաֆֆու փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել երկու անձի՝ իրենց մեքենայով հանդերձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Երևանի 33-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թափանցիկ հեղուկով ներարկիչ։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը սուբուտեքս էր։
Մեքենայի խուզարկության ժամանակ բերման ենթարկված մյուս անձը՝ մայրաքաղաքի 29-ամյա բնակիչը, մեքենայի սրահի պահոցից իրավապահներին ներկայացրել է «Վալտեր» ատրճանակ՝ 7 փամփուշտով։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր։