կարևոր
1826 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-04 23:25

Արցախում վրանային հոսպիտալ եւ բուժսանիտարական կետ են բացազատվել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ ծանոթացել բացօթյա պայմաններում վրանային հոսպիտալի և բուժսանիտարական կետի բացազատման ցուցադրական տարբերակին: Այս մասին հայտնում են Արցախ տեղեկատվական շտաբից։

«ԱԻՊԾ նյութատեխնիկական բազայի ներգրավմամբ ցուցադրական բացազատումն իրականացվել է հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում՝ հնարավոր արտակարգ սցենարներին պատրաստ լինելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան աշխատանքներ ծավալելու նպատակով։

Նշենք, որ վերոնշյալ վրանային հոսպիտալում տեղավորվում են մինչև 12, իսկ բուժսանիտարական կետում՝ 2 մահճակալ, պահարաններ, սեղաններ և աթոռներ:

Բացազատված վրանները ներկայացված քանակով չեն սահմանափակվում. ԱԻՊԾ նյութատեխնիկական բազայում առկա է լրացուցիչ միջոցների ներգրավման հնարավորություն»,-նշված է շտաբի հայտարարությունում։