29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․
«Կորոնավիրուսի մարտահրավերը ոչ միայն խնդիրներ, այլ նաև հնարավորություններ է ստեղծում:Ամբողջ աշխարհում կազմակերպությունների զգալի մասն անցել է հեռավար աշխատանքի և շատերն այս մոդելը կշարունակեն կիրառել համավարակի ավարտից հետո էլ:
Այս բնույթի աշխատանքի անբաժանելի մաս է կազմում տեսազանգերը, առցանց գործնական հանդիպումները, ինչի ժամանակ խանգարող հանգամանք է տնից, փողոցից եկող աղմուկը: Արդեն իսկ համաշխարհային ճանաչում ստացած հայկական Krisp հավելվածը, որը չեզոքացնում է աղմուկը, հիանալի լուծում է այս խնդրի համար։
Հետագա հաջողություններ եմ մաղթում Krisp-ի թիմին ու համոզված եմ, որ նորարարությունների ու գործարար ճկուն մտքի շնորհիվ կհաղթահարենք ճգնաժամը և նոր որակի տնտեսություն կստեղծենք Հայաստանում»։