Առաջին զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների տեսական գիտելիքներն ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով ապրիլի 30-ին անցկացվել են մասնագիտական վարժանքներ։ Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացազատվել են շարժական կառավարման կետեր, քողարկվել է մարտական տեխնիկան, կապ է հաստատվել վերադաս շտաբի հետ, շուրջօրյա ռեժիմով իրականացվել է օդային սահմանների հսկողություն: