կարևոր
1694 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-04 22:47

Հատուկ նշանակության ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել բարդ լեռնային պայմաններում

Հատուկ նշանակության ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել բարդ լեռնային պայմաններում

Անհատական վարժվածության և խմբերի փոխգործակցության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 30-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները բարդ լեռնային պայմաններում անցկացրել են մարտավարական մասնագիտական վարժանքներ: Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Խմբերի կազմում զինծառայողները ցուցադրել են մասնագիտական հատուկ հնարքներ, ստուգվել է նրանց անհատական  պատրաստության աստիճանը: