Անձնակազմի տեսական և գործնական մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելու, դաշտային վարժվածության մակարդակը և մարտական խնդիրների կատարման ժամանակ գործողությունների ներդաշնակումը զարգացնելու նպատակով 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվում են ճամբարային հավաքներ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։