կարևոր
3986 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-04 21:15

Ոստիկանության աշխատակիցներին պարտադրում են ետ վերադարձնել հակաճգնաժամային միջոցառումներից ստացած գումարները

Ոստիկանության աշխատակիցներին պարտադրում են ետ վերադարձնել հակաճգնաժամային միջոցառումներից ստացած գումարները

Ոստիկանության այն աշխատակիցները, ովքեր օգտվել էին Կառավարության հակաճգնաժամային 9-րդ միջոցառումից` անչափահաս երեխային տրվող 26500 դրամ  աջակցությունից, պետք է հետ վերադարձնեն ստացած գումարը: Այս մասին Yerkirmedia.am-ին փոխանցեց ոստիկանության աշխատակիցներից մեկի հարազատը, ում անունը, սակայն, վերջինի հորդորով չենք հրապարակում:

Ըստ մեր զրուցակցի հրահանգվել է ստացված գումարը ետ փոխանցել, կամ եթե դեռ չեն ստացել՝ այլեւս չստանան:

Ի դեպ հարցի հետ կապված NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից պարզաբանել են, որ ծրագրով շահառու են հանդիսանում այն երեխաները, որոնց երկու ծնողներն էլ չեն աշխատում, այնինչ ոստիկանները գրանցված աշխատողներ են: