28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 4-ին՝ ժամը 17:45-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է արկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը և օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը 125 մմ հակատանկային արկ է: