01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Թուրքիայի Օրդու նահանգի Ալթընօրդու, Ունյե և Ֆաթսա շրջաններում վերջին 10 տարվա ընթացքում օսմանյան հայ և հույն ճարտարապետների հեղինակած 72 տուն է վերակառուցվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
19-րդ դարի այդ շինությունների վերականգնման աշխատանքները սկսվել են 2010թ-ին։ Առաջին տարում վերակառուցվել է 8 տուն, հաջորդող տարիներին այդ թիվն ավելացել է, ի վերջո, 2019թ․ վերականգնվել է 30 տուն։
Վերակառուցված տների մեծ մասը գտնվում են Ալթընօրդու շրջանի Թաշբաշ թաղամասի Մենեքշե փողոցում և Սըթքը Ջան պողոտայում, որտեղ մեծ թիվ են կազմում հարյուրամյա պատմություն ունեցող շինությունները։