Արթիկի «Չեխարմինվեստ» ընկերությունը խախտել է պարետի որոշումը: Այս մասին հայտնում է tsayg.am-ը:
Կարի արտադրամասի աշխատակիցները դժգոհում են, որ դեկտեմբեր ամսից ընդամենը 25 000 դրամ աշխատավարձ են ստացել: Բանն այն է, որ աշխատակիցների պնդմամբ, նրանց չեն գրանցել եւ հրաժարվել են խոստացված աշխատավարձը վճարել: Բացի այդ, գործատուն չի ապահովել պարետի կողմից սահմած նորմերը, աշխատակիցներն աշխատել են նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ արգելված էր, այն էլ՝ առանց դիմակի ու ձեռնոցների: Այն, որ կարի արտադրամասը գործել է չթույլատրված ժամանակահատվածում, պնդում են աշխատակիցները՝ որպես ապացույց տրամադրելով արտադրամասի տնօրեն Անուշավան Սարգսյանի կողմից աշխատակիցներին ուղարկած ձայնագրությունը: Այժմ Արթիկում գործող կարի «Չեխարմինվեստ» ՍՊԸ մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ պահանջում են իրենց աշխատավարձերն ու արդարության վերականգնում:
Մանրամասները՝ տեսանյութում: