կարևոր
2171 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-04 19:34

Քաղաքացին մատանին հանելու համար դիմել է փրկարարների օգնությանը

Քաղաքացին մատանին հանելու համար դիմել է փրկարարների օգնությանը

Արցախի ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 3-ին՝ ժամը 05:22-ին, քաղաքացուց ահազանգ է ստացել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան 29 հասցեի բնակիչը մատից չի կարողանում հանել մատանին և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն և հանել մատանին։