848 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-04 19:27

Քննարկվել են սոցիալական միջոցառումների ընդլայնմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են սոցիալական միջոցառումների ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախ անդրադարձ է կատարվել արդեն իսկ հաստատված հակաճգնաժամային միջոցառումների ընթացքին, այնուհետև քննարկվել են սոցիալական միջոցառումների ընդլայնմանը վերաբերող հարցեր, ներկայացվել նոր շահառուների հնարավոր շրջանակն ու աջակցության չափորոշիչները:

Հաջորդիվ ներկայացվել են առաջարկություններ տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես, ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի բարելավման ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ: Գաղափարների շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Քննարկման արդյունքներով վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել միջոցառումների իրականացման նախագծեր՝ տեխնիկական հստակ բնութագրերով և կոնկրետ խնդիրների լուծման ակնկալիքներով: