20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի զբոսայգում, 16-ամյա տղան, իր դրսևորած վարքագծի համար դիտողություն ստանալով 35-ամյա համաքաղաքացուց, վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է վերջինիս որովայնի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 16-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: