կարևոր
1960 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-04 17:31

Նեյմարը հրաժարվել է 100 միլիոն արժողությամբ պայմանագրից հանուն «Բարսելոնա»-ի

Նեյմարը հրաժարվել է 100 միլիոն արժողությամբ պայմանագրից հանուն «Բարսելոնա»-ի

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հրաժարվել է 100 միլիոն արժողությամբ նոր պայմանագրից՝ կատալոնական ակումբ վերադառնալու համար: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: 

Ըստ պարբերականի՝ Նեյմարը պատրաստ է նույնիսկ 50 տոկոս ցածր աշխատավարձի, քան ստանում է հիմա փարիզյան ակումբում:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բարսելոնա»-ի ղեկավարությունը խոստացել է Նեյմարին, որ նրան անպայման կվերադարձնի կատալոնական ակումբ:

Բրազիլացին «Բարսելոնա»-ից հեռացել է 2017 թվականին և միացել ֆրանսիական ՊՍԺ-ին: «Բարսելոնա»-ի կազմում Նեյմարը հանդես է եկել 2013-17 թվականներին և դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոնի, երեք անգամ տիրացել Իսպանիայի գավաթին, մեկական անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության գավաթները և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը: