17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2020 թվականի ապրիլին լույս աշխարհ են եկել 116 երեխա՝ 61 տղա եւ 55 աղջիկ:
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 58 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 21-ը՝ Սեւանի, 17-ը՝ Գավառի բժշկական կենտրոններում, 10-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 10-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:
Այս տարվա ապրիլին մարզի բուժհաստատություններում ծնվածների թիվը 11-ով գերազանցել է նախորդ ապրիլի ծնունդներին: 2018 թվականի ապրիլին մարզի բուժհաստատություններում գրանցվել է 100 ծնունդ:
Նախորդ տարվա ապրիլին Ճամբարակի առողջության կենտրոնում գրանցված մեկ ծննդի դիմաց այս տարվա ապրիլին ավելի է ծնվել ինը երեխա: