27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Գերմանիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսով պայմանավորված երկրում առկա սահմանափակումները մեղմելու որոշումը: Այս մասին հայտնել է «Deutsche welle»-ը ։
Մայիսի 4-ին դաշնային բազմաթիվ երկրամասերում թույլատրվել է վերաբացել վարսավիրանոցները, կրոնական հաստատությունները, ինչպես նաև դպրոցները։
Բազմաթիվ քաղաքներում բացվել են թանգարանները, ցուցասրահները, կենդանաբանական այգիները և բուսաբանական այգիները: Սաքսոնիա-Անհալթ երկրամասում թույլատրվում է մինչև հինգ անձի հավաքվելը, եթե պահպանվելու է 1,5 մետր սոցիալական հեռավորություն:
Որոշ երկրամասերում թույլատրվել է բացել առևտրի կենտրոնները: Նշվում է, որ սահմանափակումների մեղմացումն ուղեկցվում է անվտանգության կանոնները խիստ պահպանելու ցուցումով ու գործընթացի վերահսկողությամբ: