13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Ինչպես տեղեկացրել էնք, ապրիլի 29-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև:
Ապրիլի 30-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն լրագրողներին ասել էր, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ու «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական գործ առայժմ հարուցված չէ: Նա նշեց, որ նյութեր են նախապատրաստվել, որոնք իր հանձնարարությամբ հենց ապրիլի 30-ին փոխանցվել են ՀՔԾ՝ հետագա ընթացքի իրականացման համար:
168.am-ի հաղորդմամբ, այսօր ՀՔԾ-ից փորձել են ճշտել, թե ինչ ընթացքում է սույն միջադեպի քննությունը:
«Նյութերի նախապատրաստության փուլը դեռ ընթացքի մեջ: Զարգացումների դեպքում կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասել է Հատուկ քննչական ծառայության մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Ինչ վերաբերում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած տեսանյութի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի այսօրվա հայտարարությանը, թե՝ «հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ», Մարինա Օհանջանյանն ասել է, որ իրենք դեռ չեն ստացել դրանք: