01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Խոցելի խմբերի սոցիալական վիճակի վրա Covid-19 համավարակի ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Եվրամիության աջակցությամբ, մայիսի 2-ից Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և հարակից համայնքներում տրամադրում է մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների 1485 փաթեթ։ Շահառուներն են միայնակ և անժառանգ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք և առավել խոցելի ընտանիքներ։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
«Ընդհանուր առմամբ մայիս ամսվա ընթացքում Շիրակի մարզում աջակցություն կտրվի 2500 խոցելի անձի։
Փաթեթները կազմված են հիմնվելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված մեկ մարդու համար նվազագույն զամբյուղի հաշվարկի վրա։ Մարզում մարդասիրական օգնությունը տրամադրվում է Եվրամիության, Շվեյցարական Կարմիր խաչի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։
Covid-19 hամավարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության առաջին օրերից մինչև մայիսի 1-ը Շիրակի մարզում՝ Շիրակի մարզպետարան, Պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ տեղական բիզնես ընկերությունների կողմից նվիրաբերված թարմ սննդի 770 փաթեթ է տրամադրվել միայնակ և անժառանգ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, խոցելի ընտանիքների, մանկատան շրջանավարտների, ցուցումով ինքնամեկուսացվածների, Գյումրու տուն-ինտերնատի բնակիչներին։
Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից մարդասիրական աջակցությունը տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ցուցակներով»։