29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ուկրաինայի կառավարությունը մտադիր է կարանտինի ժամկետը երկրաձգել մինչև մայիսի 22-ը, սակայն մայիսի 11-ից որոշ սահմանափակումներ, ամեն դեպքում, կհանվեն:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգելը: Նա տեղեկացրել է, որ, վերջին տվյալների համաձայն, երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 12 հազար 331, որոնցից 303-ը մահացել, 1619-ն ապաքինվել են:
«Կարանտինի մեղմացումը չի նշանակում դրա ամբողջական հանում: Կարանտինի ժամկետը կերկարաձգվի մինչև մայիսի 22-ը: Հետագայում մեր անելիքները պարզ կլինեն՝ կապված վարակի զարգացումների հետ»,-ասել է նա:
Մայիսի 11-ին, կառավարությունը մտադիր է հանել սահմանափակումներն այգիներում զբոսնելու, հանգստավայրերում լինելու հետ կապված, դրանից բացի՝ նախատեսվում է թույլատրել որոշ մարզաձևերի մարզումները, բացել սրճարանները, ավտոլվացման կետերը, հեծանիվների խանութները, ատամնաբուժարանները, նոտարի և փաստաբանական գրասենյակները: