կարևոր
1240 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-04 15:44

Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն արժանի է «Գրան Պրի» մրցանակի. Ամրամ Մակինյան

Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Վերջին երկու տարում ականատես եմ եղել բազմաթիվ ապօրինի մեղադրանքների, դատավարական կոպիտ և էական խախտումների, սակայն այդ շարքում Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի, իսկ իրականացվող նախաքննությունն իր միակողմանի և ակնհայտ ոչ օբյեկտիվ դրսևորումներով՝ նորանոր ռեկորդներ է գրանցում», - գրել է Մակինյանը։